«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլը հաջող մրցաշրջան է կանխատեսել «Կարմիր սատանաների» համար, գրում է Sky Sports-ը:
Անգլիացու կարծիքով Պրեմիեր լիգայի լավագույն եռյակում են լինելու «Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին» ու «Լիվերպուլը»:
«Արդեն 8 տարի է՝ աշխատում եմ որպես վերլուծաբան և յուրաքանչյուր տարի «Մանչեսթեր Յունայթեդին» ընդգրկել եմ լավագույն քառյակում: Այս անգամ նշում եմ եռյակում: Ինձ տպավորեց ՄՅՈՒ-ի խաղն «Արսենալի» դեմ:
Կարծում եմ՝ «Մանչեսթեր Յունայթեդը» անակնկալ է մատուցելու, եթե ճիշտ դարպասապահ ձեռք բերի: Շատ կօգնի նաև եվրագավաթներին չմասնակցելը»,- ասել է Նևիլը:

