Logo

«Մանչեսթեր Յունայթեդը» խոշոր հաշվով պարտվեց «Քրիսթալ Փելասին»

00:56 / 07.05.2024Ֆուտբոլ
null

Անգլիայի Պրեմիեր լիգայի 36-րդ տուրի վերջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվեց «Քրիսթալ Փելասին» և անսպասելիորեն պարտվեց 0-4 հաշվով: Լոնդոնյան ակումբի կազմում դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի կիսապաշտպան Միշել Օլիսեն:

Սա Անգլիայի 20-ակի չեմպիոնի 13-րդ պարտությունն էր ընթացիկ առաջնությունում։ Պատմության մեջ «Մանչեսթեր Յունայթեդը» նման անհաջող շարք չէր ունեցել Պրեմիեր լիգայում։ 

Ընթացիկ մրցաշրջանում մանչեսթերյան ակումբը 81 գոլ է բաց թողել բոլոր մրցաշարերում։ Նախորդ անգամ նման բան էղել էր 1977 թվականին, հայտնում է Opta-ն։

Էրիկ տեն Հագի գլխավորած թիմը 35 խաղից հետո 54 միավորով մնաց 8-րդ տեղում և 6 միավոր է զիջում 5-րդ տեղում գտնվող Լոնդոնի «Տոտենհեմին»: «Քրիսթալ Փելասը» 36 խաղից հետո 43 միավորով 14-րդն է:

Անգլիայի Պրեմիեր լիգա, 36-րդ տուր

«Քրիսթալ Փելաս» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 4-0

Միշել Օլիսե, 12, 66, Ժան-Ֆիլիպ Մատետա, 40, Թայրիք Միթչել, 58

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա