Անգլիական Պրեմիեր լիգայի չորրորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» արտագնա խաղում 3-0 հաշվով հաղթեց առաջնության նորեկ «Սաութհեմփթոնին»։
Էրիկ Տեն Հագի գլխավորած թիմի հաղթական գոլերն առաջի նիդերլանդցի պաշտպան Մաթեյս դե Լիխտը, անգլիացի վինգեր Մարկուս Ռեշֆորդը և արգենտինացի եզրային հարձակվող Ալեխանդրո Գարնաչոն։
0-0 հաշվի ժամանակ «Սաութհեմթոնը» կարող էր բացել հաշիվը, սակայն անգլիացի հարձակվող Քեմերոն Արչերը չկարողացավ աչքի ընկնել 11-մետրանոցից. մանկունյական ակումբին փրկեց կամերունցի դարպասապահ Անդրե Օնանան։
«Մանչեսթեր Յունայթեդը» երկրորդ հաղթանակը տարավ և 6 միավորով բարձրացավ 8-րդ տեղ։ «Սաութհեմփթոնը» պարտվել է մեկնարկային չորս խաղում էլ և նախավերջինն է` 19-րդը։
Պրեմիեր լիգա, չորրորդ տուր
«Սաութհեմփթոն» - «Մանչեսթեր Յունայթեդ»` 0-3 (տեսանյութ)
Մաթեյս դե Լիխտ, 35, Մարկուս Ռեշֆորդ, 41, Ալեխանդրո Գարնաչո, 90+6
Վրիպում 11-մետրանոցից` Քեմերոն Արչեր («Սաութհեմփթոն»), 33
Հեռացում` Ջեք Սթիվենս («Սաութհեմփթոն»), 79