Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» զգալիորեն կբարձրացնի հարձակվող Մարկուս Ռեշֆորդի աշխատավարձը:
The Times-ի համաձայն՝ այժմ Անգլիայի ազգային հավաքականի ֆուտոբլիստը վաստակում է շաբաթական 250000 ֆունտ ստերլինգ, իսկ նոր պայմանագրով կստանա 325000:
Կողմերը որոշել են գործակցությունը երկարաձգել 5 տարով: Բոլոր կետերը համաձայնեցված են:
Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանում 25-ամյա Մարկուս Ռեշֆորդն անգլիական ակումբի կազմում անցկացրած 56 խաղում խփել էր 30 գոլ ու կատարել 11 ասիստ: