Logo

«Մանչեսթեր Յունայթեդը» կամային հաղթանակի հասավ «Ասթոն Վիլայի» նկատմամբ

02:18 / 27.12.2023Ֆուտբոլ
null

Անգլիայի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» տպավորիչ կամային հաղթանակ տարավ «Ասթոն Վիլայի» նկատմամբ:

Առաջին խաղակեսում 0-2 հաշվով պարտվելուց հետո Էրիկ Տեն Հագի թիմը 3 գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը: Դաշտի տերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ արգենտինացի կիսապաշտպան Ալեխանդրո Գառնաչոն, իսկ դանիացի հարձակվող Ռասմուս Հոյլունդն առաջին գոլը խփեց ԱՊԼ-ում։

«Մանչեսթեր Յունայթեդն» այս հաղթանակի շնորհիվ վաստակեց 31 միավոր և 6-րդն է, իսկ «Ասթոն Վիլան» 39 միավորով երրորդ տեղում է:

Անգլիայի Պրեմիեր լիգա, 19-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Ասթոն Վիլա»՝ 3-2

Ջոն ՄքԳին, 21, Լեանդրո Դենդոնկեր, 28 - Ալեխանդրո Գառնաչո, 59, 71, Ռասմուս Հոյլունդ, 82

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա