Logo

«Մանչեսթեր Յունայթեդը» հրաժեշտ տվեց Ռուդ վան Նիստելռոյին

23:14 / 11.11.2024Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հրաժեշտ տվեց գլխավոր մարզիչի պաշտոնակատար հոլանդացի Ռուդ վան Նիստելռոյին:

«Ռուդը կա և միշտ կմնա «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդը: Երախտապարտ ենք նրա ներդրման և այն բանի համար, թե ինչպես է նա մոտեցել իր դերին ակումբում աշխատելու ընթացքում: Ռուդը միշտ կլինի շատ ողջունելի հյուր «Օլդ Թրաֆորդում»: գրված է ակումբի հաղորդագրությունում:

48-ամյա հոլանդացի մասնագետի հետ ակումբից հեռացել են նրա օգնականներ Ռենե Հեյկը, Ժել տեն Ռաուվելարը և Պետեր Մորելը։

Ռուդ վան Նիստելռոյն հոլանդացի Էրիկ տեն Հագի մարզչական շտաբում աշխատում էր ամառվանից: Տեն Հագի պաշտոնանկությունից հետո նա ժամանակավոր կատարում էր մարզիչի պարտականությունները: Նրա գլխավորությամբ անգլիական թիմը չորս խաղ է անցկացրել, տարել երեք հաղթանակ և գրանցել մեկ ոչ-ոքի:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորել է պորտուգալացի 39-ամյա մասնագետ Ռուբեն Ամորիմը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ