Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կփորձի ձեռք բերել Միլանի «Ինտերի» իտալացի լատերալ Ֆեդերիկո Դիմարկոյին, գրում է TEAMtalk-ը:
Աղբյուրը պնդում է, որ Դիմարկոյին հետևում են նաև «Ռեալն» ու «Նապոլին», սակայն միլանյան ակումբը չի ցանկանում վաճառել ֆուտբոլիստին և մտադիր է նոր պայմանագիր կնքել նրա հետ՝ տարեկան 3-ից 5 միլիոն ֆունտ ստերլինգ աշխատավարձով։ «Ինտերը» պատրաստ կլինի բաժանվել Դիմարկոյից միայն մեկ դեպքում, եթե նրա համար վճարեն առնվազն 50 միլիոն ֆունտ ստերլինգ: Ֆուտբոլիստի շրջապատում մտավախություն ունեն, որ «Մանչեսթեր Յունայթեդը» չի ցանկանա վճարել նման գումար։
Հիշեցնենք, որ 25-ամյա Ֆեդերիկո Դիմարկոյի գործող պայմանագիրը «Ինտերի» հետ լրանում է 2026 թվականի ամռանը։