«Մանչեսթեր Յունայթեդը» բանավոր համաձայնության է հասել «Լեչեի» հետ թիմի պաշտպան Պատրիկ Դորգուի տրանսֆերի հարցում, տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Մանկունիական ակումբը «Լեչեին» կվճարի 30 միլիոն եվրո, ևս 5-ը՝ որպես հավելավճար: Դորգուն էլ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ համաձայնեցրել է անձնական պայմանագիրը, որը նախատեսված է մինչև 2030 թվականի հունիսի 30-ը:
20-ամյա ձախ պաշտպանը «Լեչեի» կազմում 53 խաղ է անցկացրել, նաև նորամուտն է նշել Դանիայի հավաքականում: