Logo

«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց ու բարձրացավ 4-րդ տեղ (տեսանյութ)

18:35 / 31.12.2022Ազգային լիգաներ
null

Անգլիայի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» մրցակցի խաղադաշտում նվազագույն հաշվով առավելության հասավ «Վուլվերհեմփթոնի» նկատմամբ:

Էրիկ տեն Հագի գլխավորած թիմի հաղթական գոլը 76-րդ րոպեին խփեց անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը, որն աչքի ընկավ պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշի փոխանցումից հետո։ Ընդմիջմանը փոխարինման մտած ագլիացին դարպասը գրավեց նաև 84-րդ րոպեին, սակայն VAR համակարգը չեղարկեց գոլը՝ արձանագրելով ձեռքով խաղ։

Հանդիպումից առաջ թիմերը մեկ րոպե լռությամբ հարգեցին բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեի հիշատակը։

Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» շրջանցեց «Լոնդոնի «Տոտենհեմին» և 32 միավորով բարձրացավ չորրորդ տեղ: «Վուլվերհեմփթոնը» շարունակում է մնալ վտանգավոր գոտում՝ 13 միավոր ու 18-րդ տեղ:

Անգլիայի առաջնություն, 18-րդ տուր

«Վուլվերհեմփթոն» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 0-1

Մարկուս Ռեշֆորդ, 76

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ