Անգլիայի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի մեկնարկային խաղում «Մանչեսթեր Յունայթեդն» «Օլդ Թրաֆորդում» ընդունեց «Նյուքասլին» և հաղթեց 1-0 հաշվով:
Խաղի միակ գոլը 24-րդ րոպեին խփեց կիսապաշտպան Պատրիկ Դորգուն:
Ռուբեն Ամորիմի գլխավորած թիմը տարվա նախավերջին խաղում հաղթելուց հետո 29 միավորով հավասարվեց թոփ-4-ը եզրափակող Լոնդոնի «Չելսիին», նույնքան միավոր ունի 6-րդ տեղում գտնվող գործող չեմպիոն «Լիվերպուլը»: «Նյուքասլը» 23 միավորով 11-րդն է:
Անգլիայի Պրեմիեր լիգա, 18-րդ տուր
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Նյուքասլ»` 1-0
Պատրիկ Դորգու, 24
Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android)։


