Logo

«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» և դարձավ Անգլիայի գավաթակիր

20:01 / 25.05.2024Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Յունայթեդը» 8 տարի անց կրկին դարձավ Անգլիայի գավաթակիր:

Էրիկ տեն Հագի գլխավորած թիմը եզրափակիչում 2-1 հաշվով հաղթեց Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին»: «Մանչեսթեր Յունայթեդից» առաջին խաղակեսում գոլի հեղինակ դարձան արգենտինացի հարձակվող Ալեխանդրո Գառնաչոն և անգլիացի պաշտպան Կոբի Մայնուն:

«Մանչեսթեր Յունայթեդը» 13-րդ անգամ հաղթեց Անգլիայի գավաթի խաղարկությունում: Անգլիական գրանդը Տեն Հագի գլխավորությամբ երկրորդ տիտղոսը նվաճեց: Նախորդ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել էր անգլիական լիգայի գավաթի խաղարկությունում:

Անգլիայի գավաթ, եզրափակիչ

«Մանչեսթեր Սիթի» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1-2

Ժերեմի Դոկու, 87 - Ալեխանդրո Գառնաչո, 30, Կոբի Մայնու, 39

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա