Logo

«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց «Չելսիին»

22:36 / 20.09.2025Ֆուտբոլ
null

Անգլիայի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի կենտրոնական խաղերից մեկում «Մանչեսթեր Յունայթեդը» տանը 2-1 հաշվով հաղթեց Լոնդոնի «Չելսիին»:

5-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ հյուրերի դարպասապահ Ռոբերտ Սանչեսը, 14-րդ րոպեին Բրունու Ֆեռնանդեշը բացեց հաշիվը, իսկ 23 րոպե անց Կազեմիրոն կրկնապատկեց տանտերերի առավելությունը: Առաջին խաղակեսին ավելացված 5-րդ րոպեին Կազեմիրոն երկրորդ դեղին քարտը ստացավ և հեռացվեց խաղադաշտից: 80-րդ րոպեին Էնցո Մարեսկայի թիմի միակ գոլը խփեց Թրևո Չալոբան:

Ռուբեն Ամորիմի գլխավորած թիմը 7 միավորով 9-րդն է, «Չելսին»` 8 միավորով 6-րդը:

Անգլիայի Պրեմիեր լիգա, 5-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Չելսի»` 2-1

Բրունու Ֆեռնանդեշ, 14, Կազեմիրո, 37 - Թրևո Չալոբա, 80

Հեռացումներ` Կազեմիրո, 45+5 («Մանչեսթեր Յունայթեդ»), Ռոբերտ Սանչես, 5 («Չելսի»)

Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ