«Մանչեսթեր Յունայթեդն» Անգլիայի Պրեմիեր լիգայի երկրորդ խաղում անընդմեջ պարտվեց:
Պորտուգալացի Ռուբեն Ամորիմի գլխավորած թիմը 15-րդ տուրում ընդունեց «Նոթինգեմ Ֆորեստին» և պարտվեց 2-3 հաշվով:
«Մանչեսթեր Յունայթեդի» գոլերը խփեցին դանիացի հարձակվող Ռասմուս Հոյլունն ու պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը:
«Նոթինգեմը» 25 միավորով բարձրացավ 5-րդ տեղ, «Մանչեսթեր Յունայթեդը»19 միավորով 13-րդն է:
Անգլիայի Պրեմիեր լիգա, 15-րդ տուր
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Նոթինգեմ Ֆորեստ»` 2-3 (տեսանյութ)
Ռասմուս Հոյլուն, 18, Բրունու Ֆերնաանդեշ, 61 - Նիկոլա Միլենկովիչ, 2, Մորգան Գիբս-Ուայթ, 47, Քրիս Վուդ, 54