Էրիկ տեն Հագը կարող է հեռացվել «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է TEAMtalk-ը:
Անգլիական ակումբի ղեկավարությունը դիտարկում է Թոմաս Տուխելին թիմ հրավիրելու տարբերակը: Ավելի վաղ գերմանացի մասնագետը նշել էր, որ ցանկանում է վերադառնալ Պրեմիեր լիգա: Նա բազմիցս նշել է, որ անգլիական ֆուտբոլը համապատասխանում է իր մարզչական փիլիսոփայությանը։
Էրիկ տեն Հագը 2022 թվականից է աշխատում «Մանչեսթեր Յունայթեդում»: «Կարմիր սատանաները» նիդերլանցի մասնագետի հետ նվաճել են Անգլիայի գավաթն ու Անգլիայի լիգայի գավաթը:
Ընթացիկ առաջնությունում «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայում 6 խաղից հետո վաստակել է 7 միավոր և 13-րդ տեղում է: