Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հայտարարել է թիմի գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագի հետ նոր պայմանագիր ստորագրելու մասին: Համաձայնագաիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը:
«Ուրախ եմ, որ կշարունակեմ աշխատանքը «Մանչեսթեր Յունայթեդում»: Մենք նախորդ երկու տարում 2 տիտղոս ենք նվաճել, շատ գործոններում առաջադիմել ենք, բայց նաև պետք է հասկանանք, որ դեռ շատ աշխատանք կա կատարելու «Յունայթեդին» իր մակարդակ վերադարձնելու համար: Այդ մակարդակն է պայքար անգլիական ու եվրոպական բոլոր տիտղոսների համար»,- նիդերլանդցի մասնագետի խոսքը մեջբերում է «Կարմիր սատանաների» մամուլի ծառայությունը:
54-ամյա Տեն Հագը 2022 թվականից է աշխատում «Մանչեսթեր Յունայթեդում»։ Նրա գլխավորությամբ Անգլիայի 20-ակի չեմպիոնը 114 խաղում գրանցել է 68 հաղթանակ, 15 ոչ-ոքի և 31 պարտություն: