Ինչպես հայտնում է իտալացի լրագրող Ֆաբրիցո Ռոմանոն թվիթերյան իր էջում, «Մանչեսթեր Յունայթեդը» պայմանագիր կստորագրի «Ատալանտայի» 18-ամյա հարձակվող Ամադ Տրաորեի հետ։
Տեղեկացվում է, որ ֆուտբոլիստը արդեն ստացել է քաղաքացիություն ու հուվարին կմեկնի Մանչեսթեր, որպեսզի պայմանագիր ստորագրի «կարմիր սատանաների» հետ։ Ենթադրվում է, որ դա տեղի կունենա 2021 թվականի հունվարի 1-ին։ Վինգերի տրանսֆերային արժեքը կկազմի 40 մլն. եվրո՝ ներառյալ 15 մլն բոնուսները։
Ընթացիկ մրցաշրջանում Տրաորեն մասնակցել է 2 հանդիպման։ Նա «Ատալանտայի» սան է ու հիմնական թիմի կազմում նշել է նորամուտը 2019 թվականին։

