Անգլիայի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» մանկունյական դերբիում 2-1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ։
Խաղի հաշիվը 36-րդ րոպեին բացեց խորվաթ պաշտպան Յոշկո Գվարդիոլն ու առաջ մղեց «Մանչեսթեր Սիթիին»։
Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը մինչև խաղավերջ կարողացավ պահել հաղթական հաշիվը, սակայն 88-րդ րոպեին տանտերերի պորտուգալացի կիսապաշտպան Մատեուշ Նունյեշը կոպիտ սխալից հետո ստիպված էր սեփական տուգանային հրապարակում կանոնների խախտում թույլ տալ։ Նշանակվեց 11-մետրանոց, որը դիպում իրացրեց «Մանչեսթեր Յունայթեդի» ավագ, պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը։
90-րդ րոպեին էլ հյուրերի կոտդիվուարցի վինգեր Ամադ Դիալոն գրավեց մրցակցի դարպասն ու ապահովեց «Յունայթեդի» «քամբեքը»։
Ռուբեն Ամորիմի գլխավորած թիմը միավորների քանակը հասցրեց 22-ի և բարձրացավ 12-րդ տեղ։ «Մանչեսթեր Սիթին» 27 միավորով 5-րդն է։
Անգլիայի Պրեմիեր լիգա, 16-րդ տուր
«Մանչեսթեր Սիթի» - «Մանչեսթեր Յունայթեդ»` 1-2
Յոշկո Գվարդիոլ, 36 - Բրունու Ֆերնանդեշ, 88 (11մ), Ամադ Դիալո, 90