«Մանչեսթեր Յունայթեդն» Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում լրացուցիչ ժամանակում 4-3 հաշվով դիտարժան հաղթանակ տարավ «Լիվերպուլի» նկատմամբ` դուրս գալով հաջորդ փուլ։
Հանդիպման հիմնական ժամանակում կողմերը չպարզեցին հաղթողին. գրանցվեց 2-2 հաշիվը։ Լրացուցիչ ժամանակում մանկունյական ակումբը սխրանք գործեց և «քամբեք» արեց` հաղթական գոլը խփելով 120+1 րոպեին։
«Լիվերպուլը» 105-րդ րոպեին անգլիացի կիսապաշտպան Հարվի Էլիոթի խփած գոլի շնորհիվ հաշիվը դարձրեց 3-2, սակայն Էրիկ Տեն Հագի գլխավորած թիմից 112-րդ րոպեին Մարկուս Ռեշֆորդը խփեց պատասխան գնդակը, իսկ մրցավարի ավելացված առաջին րոպեին կոտդիվուարցի վինգեր Ամադ Դիալոն հաղթանակ պարգևեց «Յունայթեդին»։
«Մանչեսթեր Յունայթեդը» դարձավ Անգլիայի գավաթի կիսաեզրափակիչի վերջին մասնակիցը` միանալով Լոնդնոնի «Չելսիին», մրցաշարի գործող հաղթող «Մանչեսթեր Սիթիին» ու երկրորդ դիվիզիոնը` Չեմպիոնշիփը, ներկայացնող «Քովենթրի Սիթիին»։
Անգլիայի գավաթ, քառորդ եզրափակիչ
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Լիվերպուլ»` 4-3
Սքոթ Մաքթոմինեյ, 10, Անտոնի, 87, Մարկուս Ռեշֆորդ, 112, Ամադ Դիալո, 120+1 - Ալեքսիս Մաքալիսթեր, 44, Մոհամեդ Սալահ, 45+2, Հարվի Էլիոթ, 105
Հեռացում` Ամադ Դիալո («Մանչեսթեր Յունայթեդ»), 120+2


