Անգլիայի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդ» ստադիոնում 4-0 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Էվերթոնի» նկատմամբ։
Մանկունյական ակումբից դուբլ գրանցեցին անգլիացի վինգեր Մարկուս Ռեշֆորդը և նիդերլանդցի հարձակվող Ջոշուա Զիրկզեն։ Ռուբեն Ամորիմի գլխավորած թիմից երկուական ասիստ կատարեցին պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը և կոտդիվուարցի եզրային հարձակվող Ամադ Դիալոն։
«Յունայթեդը» 19 միավորով բարձրացավ 9-րդ տեղ, «Էվերթոնը» 11 միավորով 15-րդն է։
Լոնդոնի «Չելսին» սեփական դաշտում 3-0 հաշվով պարտության մատնեց «Ասթոն Վիլային»։ Հանդիպման գոլերը խփեցին սենեգալցի հարձակվող Նիկոլաս Ջեքսոնը, կիսապաշտպաններ, արգենտինացի Էնցո Ֆերնանդեսն ու անգլիացի Քոուլ Փալմերը։
Էնցո Մարեսկայի գլխավորած թիմը միավորների քանակը հասցրեց 25-ի, երրորդ տեղում է, «Ասթոն Վիլան» 12-րդն է, ունի 19 միավոր։
«Տոտենեմը» տնային խաղում չկարողացավ հաղթել «Ֆուլհեմին». գրանցվեց 1-1 հաշիվը։ «Տոտենհեմը» 20 միավորով 7-րդն է, «Ֆուլհեմը» 19 միավորով` 10-րդը։
Անգլիայի Պրեմիեր լիգա, 13-րդ տուր
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Էվերթոն»` 4-0 (տեսանյութ)
Մարկուս Ռեշֆորդ, 34, 46, Ջոշուա Զիրկզե, 41, 64
«Չելսի» - «Ասթոն Վիլա»` 3-0 (տեսանյութ)
Նիկոլաս Ջեքսոն, 7, Էնցո Ֆերնանդես, 36, Քոուլ Փալմեր, 83
«Տոտենհեմ» - «Ֆուլհեմ»` 1-1 (տեսանյութ)
Բրենան Ջոնսոն, 54 - Թոմ Քերնի, 67
Հեռացում` Թոմ Քերնի, 83 («Ֆուլհեմ»)