Անգլիայի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս 1-0 հաշվով հաղթեց «Բարնլիին»:
Հանդիպման միակ գնդակն առաջին կեսի վերջնամասում գրանցեց հյուրերի պորտուգալացի ավագ Բրունու Ֆերնանդեշը:
Էրիկ տեն Հագի գլխավորած թիմը տարավ 3-րդ հաղթանակն ընթացիկ մրցաշրջանում և 9 միավորով բարձրացավ 8-րդ տեղ: Դրանից բացի, «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթանակով ընդհատեց երեքխաղյա պարտությունների շարքը: «Բարնլին» 1 միավորով շարունակում է մնալ վերջին՝ 20-րդ տեղում:
Անգլիայի առաջնություն, 6-րդ տուր
«Բարնլի» – «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 0-1 (տեսանյութ)
Բրունու Ֆերնանդեշ, 45