«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարները չեն ծրագրում պաշտոնանկ անել գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագին։
The Athletic-ը գրում է, որ անգլիական ակումբը մտադիր է 2024/25 մրցաշրջանն սկսել հոլանդացի մասնագետի գլխավորությամբ։
«Մանչեսթեր Յունայթեդի» նոր համասեփականատեր Ջիմ Ռեթքլիֆը կարծում է, որ Գլեյզերներների ընտանիքը, որին պատկանում է ակումբի բաժնետոմսերի մեծամասնությունը, Տեն Հագի համար չեն ապահովել աշխատելու հարմարավետ պայմաններ` հաջողության հասնելու համար։
Բացի այդ, Ռեթքլիֆը կարծում է, որ ֆինանսական տեսանկյունից առավել շահավետ է Տեն Հագին պահել պաշտոնում, քան նշանակել նոր մարզիչ։ Անգլիայի 20-ակի չեմպիոնը նաև փոխարինելու տարբերակներ չունի 54-ամյա մարզչին։
Էրիկ Տեն Հագը «Մանչեսթեր Յունայթեդը» մարզում է 2022 թ. հուլիսից։ Ակումբը նրա գլխավորությամբ 2023 թ. փետրվարին դարձել է Անգլիական լիգայի գավաթակիր։