Logo

«Մանչեսթեր Յունայթեդը» չի երկարաձգելու պայմանագիրն ակումբի հարձակվողի հետ

21:18 / 21.02.2024Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մարսիալը 2023/24 մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա ակումբից։

Լրագրող Ռուդի Գալետին X-ի իր միկրոբլոգում գրում է, որ անգլիական ակումբը չի երկարաձգելու 28-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը. նա կդառնա ազատ գործակալ։ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագն այլևս հույսեր չի կապում Մարսիալի հետ։

Մինչև օրս ոչ մի ակումբ քայլեր չի ձեռնարկել Մարսիալի հետ պայմանագիր կնքելու համար։ Պատճառը ֆուտբոլիստի աճուկի վնասվածքն է, ինչի հետևանքով նա վիրատվել է և ապաքինվում է հունվարից։

Անտոնի Մարսիալը 2023/24 մրցաշրջանում 19 խաղում խփել է 2 գոլ, կատարել 3 արդյունավետ փոխանցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ