Անգլիայի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում նույնպես «Մանչեսթեր Յունայթեդը» չհաղթեց` հյուրընկալվելիս ոչ-ոքի (1-1) գրանցելով «Ֆուլհեմի» հետ։
Մանկունիական ակումբը 58-րդ րոպեին մրցակցի հարձակցող Ռոդրիգո Մունիսի ինքնագոլից հետո առաջ անցավ հաշվի մեջ, բայց դարպասի այդ գրավումը բավարար չեղավ հաղթելու համար։
«Կարմիր սատանաները» առաջին տուրում տանը 0-1 հաշվով պարտվել էին «Արսենալին»։
Ռուբեն Ամորիմի գլխավորած թիմը 1 միավորով 16-րդն է, «Ֆուլհեմը»` 2 միավորով 13-րդը։
«Ֆուլհեմ» - «Ման. Յունայթեդ» հանդիպումը հեռարձակվում էր «Ֆասթ Սպորտ 1»-ով։
Անգլիայի Պրեմիեր լիգա, երկրորդ տուր
«Ֆուլհեմ» - «Մանչեսթեր Յունայթեդ»` 1-1
Էմիլ Սմիթ-Ռոու, 73 - Ռոդրիգո Մունիս, 58 (ինքնագոլ)
Չիրացված 11-մետրանոց` Բրունու Ֆեռնանդեշ, 38 («Մանչեսթեր Յունայթեդ»)
Անգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


