Logo

«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է բանակցություններ սկսել «Վուլվերհեմփթոնի» գլխավոր մարզչի հետ

00:05 / 28.03.2024Ֆուտբոլ
null

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է բանակցություններ սկսել «Վուլվերհեմփթոնի» գլխավոր մարզիչ Գարի Օ'Նիլի հետ։

ESPN-ը հայտնում է, որ մանկունյական ակումբը ցանկանում է աշխատանք առաջարկել 40-ամյա մասնագետին։ Հավանական է, որ անգլիացին կընդգրկվի «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Յագի շտաբում։

Օ'Նիլն արդեն տեղյակ է Անգլիայի 20-ակի չեմպիոնի մտադրության մասին և պատրաստ է լսել ակումբի առաջարկը։

Գարի Օ'Նիլը «Վուլվզի» գլխավոր մարզիչ է նշանակվել 2023 թ. օգոստոսին։ Ակումբն անգլիական Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի 28 խաղում վաստակել է 41 միավոր և 9-րդն է մրցաշարային աղյուսակում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ