Գարեթ Սաութգեյթը (Անգլիայի հավաքական) կարող է շուտով գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»։ FootMercato-ն գրում է, որ մանկունյական ակումբը բանակցություններ է վարում 53-ամյա մասնագետի հետ։
2023/24 մրցաշրջանի ավարտին «Յունայթեդում» մարզչական փոփոխություն տեղի կունենա, և Էրիկ Տեն Հագը պաշտոնանկ կարվի։ Հոլանդացի մասնագետին փոխարինելու գլխավոր թեկնածուն Սաութգեյթն է։
«Մանչեսթեր Յունայթեդի» ներկայացուցիչները հուսով են, որ Սաութգեյթի նշանակման հարցում կկարողանան համաձայնության հասնել Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի ղեկավարների հետ։ Անգլիացի մարզիչը 2016 թ. հունիսից է գլխավորում Անգլիայի հավաքականը, որը պատրաստվում է Եվրո-2024-ին։
Էրիկ Տեն Հագը «Մանչեսթեր Յունայթեդը» մարզում է 2022 թ. հուլիսից, գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թ. հունիսի 30-ը։