Logo

«Մանչեսթեր Յունայթեդը» բաց թողեց հաղթանակը, «Նյուքասլը» 5 գոլ խփեց

20:02 / 27.04.2024Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Յունայթեդն» Անգլիայի Պրեմիեր լիգայի 35-րդ տուրում ընդունեց «Բարնլիին» և 87-րդ րոպեին բաց թողեց հաղթանակը՝ 1-1: Էրիկ տեն Հագի գլխավորած թիմի կազմում գոլի հեղինակ դարձավ բրազիլացի եզրային հարձակվող Անտոնին:

«Նյուքասլն» էլ տանը 5-1 հաշվով առավելության հասավ «Շեֆիլդ Յունայթեդի» նկատմամբ: Դուբլի հեղինակ դարձավ շվեդ հարձակվող Ալեքսանդր Իսակը:

«Մանչեսթեր Յունայթեդը» 34 խաղից հետո 54 միավորով 6-րդն է, 12 միավոր է զիջում լավագույն քառյակը եզրափակող «Ասթոն Վիլային»: Երկու թիմերն էլ ընթացիկ առաջնությունում դեռ չորսական խաղ ունեն անցկացնելու:  «Նյուքասլը» 34 խաղից հետո 53 միավորով 7-րդն է:

«Բարնլին» 35 խաղից հետո 24 միավորով նախավերջին՝ 19-րդ տեղում է, «Շեֆիլդը» 16 միավորով 20-րդն է և հաջորդ մրցաշրջանում կխաղա Չեմպիոնշիփում: Առաջնության ավարտից երեք տուր առաջ «Շեֆիլդը» 10 միավոր է զիջում 17-րդ տեղում գտնվող «Նոթինգեմ Ֆորեստին»:

Անգլիայի Պրեմիեր լիգա, 35-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Բարնլի»՝ 1-1 

Անտոնի, 79 - Զեկի Ամդունի, 87 (11մ)

«Նյուքասլ» - «Շեֆիլդ Յունայթեդ»՝ 5-1 

Ալեքսանդր Իսակ, 26, 61 (11մ), Բրունո Գիմարայնս, 54, Բեն Օսբորն, 65 (ինքնագոլ), Քալում Ուիլսոն, 72 - Անել Ահմեդհոջիչ, 5

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա