Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հրաժեշտ տվեց նիդերլանդցի կիսապաշտպան Դոնի վան դե Բեկին, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
27-ամյա ֆուտբոլիստը տեղափոխվեց կատալոնական «Ժիրոնա», որը տրանսֆերի համար վճարել է 500 հազար եվրո: Պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի հուլիսի 1-ը:
«Մանչեսթեր Յունայթեդը» 2020 թվականի սեպտեմբերին կիսապաշտպանի տրանսֆերի համար Ամստերդամի «Այաքսին» վճարել էր 39 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածը Վան դե Բեկը վարձավճարով անցկացրել էր Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» կազմում: