«Մանչեսթեր Յունայթեդն» Անգլիայի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում ընդունեց «Բրայթոնին» և հաղթեց 4-2 հաշվով:
Տանտերերից դուբլ գրանցեց հարձակվող Բրայան Մբյոմոն, մեկական գոլ էլ խփեցին Մաթեուս Կունյան ու Կազեմիրոն:
Ռուբեն Ամորիմի գլխավորած թիմը 3-րդ անընդմեջ հաղթանակից հետո 16 միավորով բարձրացավ 4-րդ տեղ: Նույնքան միավորով 3-րդ տեղում է «Մանչեսթեր Սիթին», որը լրացուցիչ ցուցանիշներով գերազանցում է «Մանչեսթեր Յունայթեդին» և 1 խաղ էլ քիչ է անցկացրել: «Բրայթոնը» 12 միավորով 11-րդն է:
Անգլիայի Պրեմիեր լիգա, 9-րդ տուր
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Բրայթոն»` 4-2
Մաթեուս Կունյա, 24, Կազեմիրո, 34, Բրայան Մբյոմո, 61, 90+6 - Դենի Ուելբեք, 74, Խարալամպոս Կոստուլաս, 90+2
Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


