Logo

«Մանչեսթեր Յունայթեդը» 200 հազար ֆունտ է ծախսել մարզաբազայում մեծ պատ կառուցելու համար

20:11 / 09.10.2024Ֆուտբոլ
null

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հսկայական սպիտակ պատ է կառուցել Կարինգթոնում գտնվող մարզաբազայում։ Ակումբը նման քայլի է գնացել մարզումները թաքցնելու ու խաղացողներին անբարենպաստ եղանակային պայմաններից պաշտպանելու համար, հաղորդում է Daily Mail-ը։

Շինարարական աշխատանքների ծախսը կազմել է 200 հազար ֆունտ ստերլինգ։ Պատը կառուցվել է գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի խնդրանքով։

Այդ որոշումը դժգոհություն է առաջացրել ակումբի աշխատակիցների շրջանում։ Վերջերս Անգլիայի 20-ակի չեմպիոնը կրճատումների պատճառով աշխատանքից ազատել էր 250 աշխատակցի։

Անգլիայի ընթացիկ առաջնության 7-րդ տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակել է 8 միավոր և 14-րդ տեղում է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ