Logo

«Մանչեսթեր Յունայթեդը» 1986 թ. ի վեր վատագույն ցուցանիշն է գրանցել

12:51 / 04.11.2024Ֆուտբոլ
null

Անգլիայի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» ոչ-ոքի (1-1) խաղաց Լոնդոնի «Չելսիի» հետ և 1986 թ. ի վեր վատագույն ցուցանիշը գրանցեց։

Մանկունյական ակումբը մեկնարկային 10 խաղից հետո միայն 12 միավոր է վաստակել։ Դա «Յունայթեդի» պատմության վատագույն ցուցանիշն է 1986/87 մրցաշրջանից հետո, գրում է Opta-ն։

1986/87 մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդն» Անգլիայի Բարձրագույն դիվիզիոնում նույն ժամանակահատվածում վաստակել է 8 միավոր։

Հիշեցնենք, որ վերջերս Անգլիայի 20-ակի չեմպիոնի կազմում մարզչական փոփոխություն եղավ։ Ակումբը 2022 թ. հուլիսից մարզող Էրիկ Տեն Հագը հեռացվեց զբաղեցրած պաշտոնից, որին փոխարինելու է Ռուբեն Ամորիմը։ Պորտուգալացի մասնագետն իր պարտականություններին անցնելու է նոյեմբերի 11-ից։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ