Անգլիայի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» մրցակցի դաշտում պարտվել է (0-1) «Տոտենհեմին» և 1973/74 մրցաշրջանից հետո վատագույն արդյունքը գրանցել, գրում է Opta-ն։
«Կարմիր սատանաները» ներքին առաջնությունում 25 խաղից հետո 12 պարտություն են կրել։ «Յունայթեդը» 1973-74 թթ. մրցաշրջանում 25 խաղից հետո 13 պարտություն է ունեցել։ Այդ ժականակ ակումբը դուրս է մնացել Անգլիայի Բարձրագույն դիվիզիոնից։
«Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 29 միավորով 15-րդ տեղում է։