Logo

«Մանչեսթեր Յունայթեդը» 1962/63 մրցաշրջանից հետո վատագույն արդյունքն է գրանցել

19:30 / 20.04.2025Ֆուտբոլ
null

Անգլիայի Պրեմիեր լիգայի 33-րդ տուրում «Վուլվերհեմփթոնին» պարտվելուց (0-1) հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 1962/63 մրցաշրջանից ի վեր վատագույն արդյունքն է գրանցել, հայտնում է Opta-ն։

«Կարմիր սատանաները» Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում սեփական դաշտում կրել են 8-րդ պարտությունը։ 1962/63 մրցաշրջանում մանկունիական ակումբը տնային խաղերում մրցակիցներին զիջել է 9 անգամ։

Ռուբեն Ամորիմի գլխավորած թիմը 38 միավորով 14-րդ տեղում է։

Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOSAndroid)։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ