Logo

«Մանչեսթեր Յունայթեդում» խաղացած ֆուտբոլիստը կարիերան կշարունակի Հունաստանում

19:54 / 30.09.2024Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Անգլիայի 20-ակի չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ֆեդերիկո Մակեդան կարիերան շարունակելու է հունական «Աստերասի» կազմում։ Կողմերը մինչև 2025 թ. հունիսի 30-ը պայմանագիր են կնքել, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

33-ամյա ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդի» սան է, որի համակարգում հանդես է եկել 2007-2014 թթ., 36 խաղում խփել 5 գոլ, կատարել 5 արդյունավետ փոխանցում։ Կարիերայի ընթացքում նա եղել է նաև անգլիական ՔՊՌ-ի, «Դոնկաստերի», «Նոթինգհեմ Ֆորեսթի», «Բիրմինգհեմի», «Քարդիֆ Սիթիի», իտալական «Սամպդորիայի», «Նովարայի», գերմանական «Շտուտգարտի», հունական  «Պանատինայկոսի», կիպրական ԱՊՕԵԼ-ի և թուրքական «Անկարագյուջյուի» ֆուտբոլիստ։

Մակեդան 2009-2011 թթ. հրավիրվել է նաև Իտալիայի Մ21 հավաքական, մասնակցել 10 հանդիպման, դարձել 4 գոլի հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ