Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» Շոտլանդիայում ընկերական հանդիպում անցկացրեց ֆրանսիական «Լիոնի» հետ և հաղթեց 1-0 հաշվով:
Խաղի միակ գոլը 49-րդ րոպեին խփեց հոլանդացի կիսապաշտպան Դոնի վան դե Բեկը:
Էրիկ տեն Հագի գլխավորած թիմը հուլիսի 23-ին ԱՄՆ-ում ընկերական հանդիպում կանցկացնի Անգլիայի փոխչեմպիոն «Արսենալի» հետ:
Ընկերական հանդիպում
«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - «Լիոն» (Ֆրանսիա)՝ 1-0 (տեսանյութ)
Դոնի վան դե Բեկ, 49