«Մանչեսթեր Յունայթեդը» նախամրցաշրջանային հատվածի առաջին ընկերական խաղում 2-0 հաշվով հաղթեց «Լիդսին»:
Անգլիական ակումբները մրցեցին Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյի «Ուլևալ» ստադիոնում: Էրիկ տեն Հագի գլխավորած թիմի կազմում գոլի հեղինակ դարձան հարձակվողներ, ֆրանսիացի Նոամ Էմերանը և անգլիացի Ջո Հյուգիլը:
«Մանչեսթեր Յունայթեդի» կազմում նորամուտը նշեց Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Մեյսոն Մաունթը, որն ակումբի կազմը համալրել էր Լոնդոնի «Չելսիից»: Մաունթը խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում և փոխարինվեց երկրորդ խաղակեսի մեկնարկից առաջ:
Ընկերական հանդիպում
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Լիդս»՝ 2-0 (տեսանյութ)
Նոամ Էմերան, 67, Ջո Հյուգիլ, 81


