Անգլիայի առաջնության 30-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդն» ընդունեց Լիվերպուլի «Էվերթոնին» ու հաղթեց 2-0 հաշվով:
Գոլով աչքի ընկան շոտլանդացի կիսապաշտպան Սքոթ Մաքթոմինեյն ու ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մարսիալը:
77-րդ րոպեին «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում փոխարինման մտավ Քրիստիան Էրիկսենը, որը կոճի վնասվածքի պատճառով բաց էր թողել 2 ամիս:
29 խաղից հետո նիդերլանդցի Էրիկ տեն Հագի գլխավորած թիմը 56 միավորով երրորդն է և առաջատար Լոնդոնի «Արսենալին» զիջում է 16 միավոր, «Էվերթոնն» ունի 27 միավոր ու 16-րդ տեղում է:
Անգլիայի առաջնություն, 30-րդ տուր
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Էվերթոն»՝ 2-0
Սքոթ Մաքթոմինեյ, 36, Անտոնի Մարսիալ, 71