Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նոր ավագը պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշն է, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Նախորդ մրցաշրջանում 28-ամյա ֆուտբոլիստը թիմի փոխավագն էր:
Ավելի վաղ մանչեսթերյան ակումբի հոլանդացի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագն ավագի թևկապից զրկել էր անգլիացի պաշտպան Հարի Մագուայրին:
Հիշեցնենք, որ Բրունու Ֆերնանդեշը «Մանչեսթեր Յունայթեդի» գույները պաշտպանում է 2020 թվականի հունվարից և անցկացրած 185 խաղում խփել է 64 գոլ, կատարել 54 ասիստ:


