Logo

«Մանչեսթեր Յունայթեդն» ու «Տոտենհեմը» մարտական ոչ-ոքի գրանցեցին

18:27 / 08.11.2025Ֆուտբոլ
null

Անգլիայի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի մեկնարկային խաղում Լոնդոնի «Տոտենհեմն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» գրանցեցին 2-2 հաշիվը:

32-րդ րոպեին հյուրերից հաշիվը բացեց Բրայան Մբյոմոն, 84-րդ րոպեին պատասխանեց Մաթիս Տելը, ավելացված ժամանակի առաջին րոպեին «Տոտենհեմից» երկրորդ գոլը խփեց Ռիշառլիսոնը, իսկ 5 րոպե անց «Մանչեսթեր Յունայթեդից» հաշիվը հավասարեցրեց Մաթեյս դե Լիխտը:

Երկու թիմերը «Լիվերպուլի», «Սանդեռլենդի» և «Բորնմութի» հետ 18-ական միավորով բաժանում են 3-7-րդ տեղերը:

Անգլիայի Պրեմիեր լիգա, 11-րդ տուր

«Տոտենհեմ» - «Մանչեսթեր Յունայթեդ»` 2-2

Մաթիս Տել, 84, Ռիշառլիսոն, 90+1 - Բրայան Մբյոմո, 32, Մաթեյս դե Լիխտ, 90+6

Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ