Logo

«Մանչեսթեր Յունայթեդն» ու «Մարսելը» բանակցություններ են վարում

18:44 / 08.07.2024Ֆուտբոլ
null

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Մեյսոն Գրինվուդը կարող է կարիերան շարունակել ֆրանսիական «Մարսելում»։ ESPN-ը գրում է, որ 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում ակումբները բանակցություններ են վարում։

Անգլիական գրանդը համաձայն է եզրային հարձակվողից բաժանվել նաև վարձակալությամբ։ Գործարքը պետք է ներառի նաև տրանսֆերի պարտադիր գնման իրավունք։ Հավանական տեղափոխության ֆինանսական մանրամասները չեն հաղորդվում։

Գրինվուդը կողմ է կարիերայի շարունակության այդ տարբերակին և պատրաստ է համալրել պրովանսյան ակումբի կազմը։ Նրա ծառայություններով հետաքրքրված են եղել նաև Մադրիդի «Աթլետիկոն», Թուրինի «Յուվենտուսը» և Հռոմի «Լացիոն»։

Հիշեցնենք, որ անգլիացի ֆուտբոլիստը 2023/24 մրցաշրջանում վարձավճարով հանդես է եկել իսպանական «Խետաֆեում» և 36 խաղում դարձել է 10 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ։ Նա «Մանչեսթեր Յունայթեդի» մանկապատանեկան դպրոցի սան է, գլխավոր թիմում անցկացրած 129 խաղում խփել է 35 գոլ, կատարել 12 արդյունավետ փոխանցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա