Logo

«Մանչեսթեր Յունայթեդն» ու «Չելսին» ոչ-ոքի գրանցեցին

22:28 / 03.11.2024Ֆուտբոլ
null

Անգլիայի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդն» ու Լոնդոնի «Չելսին» ոչ-ոքի գրանցեցին` 1-1։

Հաշիվը 70-րդ րոպեին դիպուկ իրացրած 11-մետրանոցից հետո բացեց մանկունյական ակումբի ավագ, պորտուգալացի Բրունու Ֆերնանդեշը, իսկ հյուրերից չորս րոպե անց աչքի ընկավ էկվադորցի կիսապաշտպան Մոյզես Կայսեդոն։

«Յունայթեդը» 12 միավորով 13-րդ տեղում է, «Չելսին» 18 միավորով բարձրացավ չորրորդ տեղ։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 10-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Չելսի»` 1-1

Բրունու Ֆերնանդեշ, 70 (11մ) - Մոյզես Կայսեդո, 74

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ