Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» և «Էվերթոնը» մեկական գնդակ ուղարկեցին միմյանց դարպասը: Անտոնիո Մարսիալի գոլին պատասխանեց Անդրոս Թաունսենդը: Այսպիսով՝ ՄՅՈւ-ն ԱՊԼ-ի երկրորդ խաղում անընդմեջ չի կարողանում հաղթել սեփական հարկի տակ: Մանկունիանցիները նախորդ տուրում պարտվել էին «Ասթոն Վիլային»: