Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ուժեղացնել հարձակման գիծն ու դիտարկում է Իտալիայի առաջնության առաջատար «Նապոլիի» նիգերիացի ռմբարկու Վիկտոր Օսիմհենին կամ Թուրինի «Յուվենտուսի» սերբ հարձակվող Դուշան Վլախովիչին հրավիրելու տարբերակները:
ESPN-ի տեղեկություններով, մանչեսթերյան թիմը հրաժարվել է «Տոտենհեմի» ավագ Հարի Քեյնին ձեռք բերելու մտքից, քանի որ լոնդոնյան ակումբի նախագահ Դանիել Լևին խնդիրներ է ստեղծել բանակցություններում:
Ընթացիկ մրցաշրջանում Վիկտոր Օսիմհենը «Նապոլիի» կազմում անցկացրած 27 խաղում խփել է 21 գոլ ու կատարել 5 ասիստ, իսկ Դուշան Վլախովիչը մասնակցել է թուրինյան ակումբի 26 խաղի՝ դառնալով 10 գոլ և 4 գոլային փոխանցման հեղինակ:
Անգլիայի ընթացիկ առաջնության 26 խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» խփել է 41 գոլ: