«Մանչեսթեր Յունայթեդը» որոշել է դադարեցնել վճարումներն ակումբի լեգենդար գլխավոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնին: Շոտլանդացին բազմամիլիոնանոց աշխատավարձ էր ստանում որպես ակումբի դեսպան, գրում է The Athletic-ը:
Վճարների դադարեցման մասին Ֆերգյուսոնին անձամբ հայտնել է ակումբի նոր համասեփականատեր Ջիմ Ռետկլիֆը: INEOS-ի ղեկավարը բացատրել է, որ այդպես ցանկանում են կրճատել ակումբի ծախսերը: Հարցը խաղաղ լուծում է ունեցել:
2013 թվականին Ֆերգյուսոնը հեռացել է անգլիական թիմի գլխավոր մարզիչի պաշտոնից, բայց ակումբում մնացել է որպես տնօրենների խորհդի անդամ: 82-ամյա նախկին մարզիչը շարունակելու է մնալ այդ պաշտոնում և այցելել թիմի խաղերին:
Սըր Ալեքսի գլխավորությամբ «Մանչեսթեր Յունայթեդը» 38 տիտղոս է նվաճել: