Մյունխենի «Բավարիայի» հոլանդացի պաշտպան Մատեյս դե Լիխտը համաձայնվել է տեղափոխվել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ», հայտնում է Daily Mail-ը:
24-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է աշխատել Ամստերդամի «Այաքսում» իր նախկին մարզիչ Էրիկ տեն Հագի հետ:
Մանկունյական ակումբն արդեն 50 միլիոն եվրո և բոնուսներ է առաջարկել գերմանական գրանդին: Տեղափոխությունը հնարավոր կլինի, եթե կողմերին հաջողվի համաձայնության գալ:
Հիշեցնենք, որ Դե Լիխտը վնասվածքի պատճառով դուրս էր մնացել Նիդերլանդների հավաքականի հայտացուցակից և չի մասնակցում Եվրոպայի առաջնությանը: Նա 2022-ին Թուրինի «Յուվենտուսից» է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»։