Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարել է, որ ի գիտություն է ընդունել բրազիլացի վինգեր Անտոնիի հասցեին հնչած մեղադրանքները և այն, որ ոստիկանությունը հետաքննություն է սկսել:
«Մինչև լրացուցիչ տեղեկությունները մենք այլ հայտարարություն չենք անի: Որպես ակումբ՝ մենք շատ լուրջ ենք վերաբերվում նման հարցերին»,- ասված է «Մանչեսթեր Յունայթեդի» հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ 23-ամյա ֆուտբոլիստի նախկին ընկերուհի Գաբրիելա Կավալինը հաղորդում է տվել ոստիկանությունում, որ 2022 թվականի հունիսից մինչև 2023 թվականի մայիս ընկած ժամանակահատվածում Անտոնին պարբերաբար ծեծի է ենթարկել իրեն, նույնիսկ բաժակ է նետել իր ուղղությամբ:
Ոստիկանությունը հետաքննություն է սկսել ստացած տեսագրությունների, լուսանկարների և հաղորդագրությունների հիման վրա:
Միջադեպից հետո ֆուտբոլիստը հեռացվել էր Բրազիլիայի հավաքականից։ Անտոնին 2022 թվականի ամռանն է 95 միլիոն եվրո տրանսֆերային արժեքով Ամստերդամի «Այաքսից» տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: