Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս 2-2 հաշիվը գրանցեց «Էվերթոնի» դեմ խաղում:
Տանտերերն առաջին խաղակեսում երկու գոլ խփեցին, հյուրերից 72 և 80-րդ րոպեներին դարպասի գրավմամբ աչքի ընկան կիսապաշտպաններ Բրունու Ֆերնանդեշն ու Մանուել Ուգարտեն:
«Մանչեսթեր Յունայթեդը» երրորդ խաղն անընդմեջ չի հաղթում Պրեմիեր լիգայում:
Պորտուգալացի Ռուբեն Ամորիմի գլխավորած թիմը 30 միավորով 15-րդն է, «Էվերթոնը»` 31 միավորով 12-րդը:
Անգլիայի Պրեմիեր լիգա, 26-րդ տուր
«Էվերթոն» - «Մանչեսթեր Յունայթեդ»` 2-2 (տեսանյութ)
Բետո, 19, Աբդուլայա Դուկուրե, 33 - Բրունու Ֆերնանդեշ, 72, Մանուել Ուգարտե, 80