Անգլիայի առաջնության 24-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդն» ընդունեց «Լեսթերին» ու հաղթեց 3-0 հաշվով:
Տանտերերի կազմում դուբլ ձևակերպեց անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը, մեկ անգամ էլ աչքի ընկավ նրա հայրենակից, վինգեր Ջեյդոն Սանչոն:
24 խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 49 միավորով երրորդն է և 5 միավոր զիջում է առաջատար Լոնդոնի «Արսենալին», որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել: «Լեսթերը» 24 միավորով 14-րդն է:
Անգլիայի առաջնություն, 24-րդ տուր
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Լեսթեր»՝ 3-0
Մարկուս Ռեշֆորդ, 28, 56, Ջեյդոն Սանչո, 61