Logo

«Ման. Յունայթեդի» ու «Տոտենհեմի» պարտությունները, «Նոթինգհեմի» հաղթանակը

20:02 / 19.01.2025Ֆուտբոլ
null

Անգլիայի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական դաշտում 1-3 հաշվով պարտվեց «Բրայթոնին»։

Մանկունիական ակումբի միակ գոլը 23-րդ րոպեին 11-մետրանոցից խփեց թիմի ավագ, պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆեռնանդեշը։

«Բրայթոնը» 34 միավորով բարձրացավ 9-րդ տեղ, «Յունայթեդը» 26 միավորով 13-րդն է։

«Տոտենհեմը» հյուրընկալվելիս 2-3 հաշվով պարտվեց «Էվերթոնին»։ Լոնդոնյան ակումբը 24 միավորով 15-րդն է, «Էվերթոնը»՝ 20 միավորով 16-րդը։

«Նոթինգհեմ Ֆորեսթը» տնային խաղում 3-2 հաշվով հաղթեց «Սաութհեմփթոնին»։

Նունու Էշպիրիտու Սանտուի գլխավորած թիմի գոլերից մեկը խփեց նորզելանդացի հարձակվող Քրիս Վուդը։ 33-ամյա ֆուտբոլիստը Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում մրցակիցների դարպասը գրավել է արդեն 14 անգամ և գլխավոր ռմբարկուների պայքարում Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Քոուլ Փալմերի հետ կիսում է 4-5-րդ տեղերը։

«Ֆորեսթը» միավորների քանակը հասցրեց 44-ի և երրորդն է մրցաշարային աղյուսակում։ Նույնքան միավոր ունի նաև երկրորդ տեղը զբաղեցնող Լոնդոնի «Արսենալը»։ «Սաութհեմփթոնը» 6 միավորով վերջին` 20-րդ տեղում է։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 22-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Բրայթոն»` 1-3 (տեսանյութ)

Բրունու Ֆեռնանդեշ, 23 (11մ) - Յանկուբա Մինթե, 5, Կաորու Միտոմա, 60, Ժորժինյո Ռատեր, 76

«Էվերթոն» - «Տոտենհեմ»` 3-2 (տեսանյութ)

Դոմինիկ Կալվերտ-Լյուին, 13, Իլման Նդիայե, 30, Արչի Գրեյ, 45+7 (ինքնագոլ) - Դեյան Կուլուսևսկի, 77, Ռիշառլիսոն, 90+2

«Նոթինգհեմ Ֆորեսթ» - «Սաութհեմփթոն»` 3-2 (տեսանյութ)

Էլիոթ Անդերսոն, 11, Կալում Հադսոն-Օդոյ, 28, Քրիս Վուդ, 41 - Յան Բեդնարեկ, 60, Փոլ Օնուաչու, 90+1

Անգլիայի Պրեմիեր լիգայի բոլոր հանդիպումները՝ Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա