Logo

«Ման․ Յունայթեդի», «Ման․ Սիթիի» ու «Չելսիի» նորեկները, Բոնուչին ունի նոր ակումբ

13:32 / 01.09.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կոուլ Պալմերը տեղափոխվել է Լոնդոնի «Չելսի», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

21-ամյա անգլիացու պայմանագիրը նախատեսված է 7 տարով։ Բրիտանական մամուլի համաձայն՝ տրանսֆերի արժեքը կազմել է 46+6 միլիոն եվրո։

«Մանչեսթեր Սիթին» իր հերթին ձեռք է բերել «Վուլվերհեմփթոնի» պորտուգալացի կիսապաշտպան Մատեուս Նունյեսին։ 25-ամյա ֆուտբոլիստը կնքել է 5 տարվա պայմանագիր։ 2022-ի ամռանը «Վուլվերհեմփթոնը» Նունյեսի տրանսֆերի համար 45 միլիոն եվրո էր վճարել Լիսաբոնի «Սպորտինգին»։

«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հայտարարել է թուրքական «Ֆեներբահչեի» դարպասապահ Ալտայ Բայինդիրի հետ 4 տարվա պայմանագիր կնքելու մասին։ Տրանսֆերի արժեքը գնահատվում է 6-7 միլիոն եվրո։ 25-ամյա դարպասապահը 5 հանդիպում է անցկացրել Թուրքիայի հավաքականի կազմում։

Թուրինի «Յուվենտուսի» իտալացի պաշտպան Լեոնարդո Բոնուչին համալրել «Ունիոն Բեռլինը», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Գերմանական ակումբն ու 36-ամյա ֆուտբոլիստը կնքել են մեկ տարվա պայմանագիր:

Բոնուչին 12 տարի է անցկացրել «Յուվենտուսում», որի կազմում մասնակցել է 502 հանդիպման, դարձել 32 գոլի հեղինակ և կատարել 7 գոլային փոխանցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա