Logo

«Արսենալը» խուսափեց պարտությունից «Ման. Յունայթեդի» դեմ խաղում

22:26 / 09.03.2025Ֆուտբոլ
null

Անգլիայի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի կենտրոնական խաղում հաղթող չեղավ. «Մանչեսթեր Յունայթեդ» - «Արսենալ»` 1-1։

Մանկունիական ակումբին առաջին խաղակեսին ավելացված երկրորդ րոպեին տուգանայինից կատարած հարվածով հաշվի մեջ առաջ մղեց թիմի ավագ Բրունու Ֆեռնանդեշը, իսկ «Զինագործների» պատասխան գնդակը 74 րոպեին խփեց Դեկլան Ռայսը։

«Արսենալը» 55 միավորով երկրորդն է, «Ման. Յունայթեդը»՝ 34 միավորով 14-րդը։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 28-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Արսենալ»` 1-1 (տեսանյութ)

Բրունու Ֆեռնանդեշ, 45+2 - Դեկլան Ռայս, 74

Անգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպումները՝ «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքների ուղիղ եթերում, Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ